Մայիսի 21-ին, ժամը 23.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Շանթ» գործարանի մոտ այրվում է ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Գր. Հասրաթյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Շանթ» գործարանի մոտակայքում բախվել են «Նիսսան» մակնիշի 09 DD 100, «Մերսեդես» մակնիշի 75 MN 777 եւ «Վայ-ֆայ» տաքսի ծառայությանը պատկանող «Տոյոտա» մակնիշի Լ 4313 համարանիշերի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 39-ամյա Ա. Ավագյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինս հրաժարվել է բուժօգնությունից:




























