Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 01.35-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի մեջ. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ում` Արփա գետի մեջ, արգելափակվել են «ՈւԱԶ» մակնիշի 56 ՏՏ 277 եւ «Ֆորդ» մակնիշի 56 ՏՏ 056 համարանիշերի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից 3 ուղեւոր, իսկ քարշակման միջոցի բացակայության պատճառով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է օգնությունից: