Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւը մայիսի 22-ին մեկնել է Մոսկվա: Ռուսաստանում Աբիեւը մտադիր է մասնակցել «Եվրոպական անվտանգության ռազմա-քաղաքական ասպեկտները» միջազգային խորհրդաժողովին:

1news.az-ի փոխանցմամբ, Աբիեւը հանդիպումներ է ունենալու եվրոպական մի շարք երկրների պաշտպանության նախարարների հետ: