ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կայցելեն մայիսի 24-ին։
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Քելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախատեսված է նաեւ հանդիպում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան մեկնարկելու է մայիսի 22-ին:




























