Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր՝ մայիսի 22-ին, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ Փակ շուկայի ճակատագրի վերաբերյալ:

Հարցը լսելուց հետո Ս. Ալեքսանյանն ասաց՝  «Լավ, ես գնացի», ու արագ հեռացավ:

Մինչ այդ գործարար պատգամավորը ձեւացնում էր, թե նեղացած է լրագրողներից, որ իրեն հարց տալու փոխարեն նախընտրում են Գագիկ Ծառուկյանին, ու խոստացել, որ այլեւս հարցերին չի պատասխանի:

Լրագրողները դա կատակ էին համարել, բայց երեւում է՝ իսկապես նեղացել է…