Ռուսաստանի Ամուրի մարզի մանկատան նախկին տնօրենի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անփութություն» հոդվածի հատկանիշներով, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նշված մանկատան ավագ երեխաները պարբերաբար ծեծի էին ենթարկել փոքրերին:
Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարից մինչեւ մայիսի 14-ը N5 մանկատան 16 եւ 17 տարեկան երկու սանուհիներ պարբերաբար ձեռքերով, քացիներով եւ գոտիներով ծեծել են նույն հաստատության 7-9 տարեկան սաներին:
Նրանց գործողություններից տուժել է տասը երեխա: Ծեծի տեսարանները բջջային հեռախոսով նկարահանել էր երեխաներից մեկը:
Ըստ ՔԿ-ի տվյալների՝ մանկահասակ երեխաների խոշտանգումները հնարավոր են դարձել մանկատան տնօրենի՝ իր պարտականություններին անփույթ վերաբերվելու հետեւանքով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



























