FEMEN-ի մահապատժի դատապարտված թունիսցի ակտիվիստուհի Ամինա Թայլերը Քայրուան քաղաքի ոստիկանական բաժանմունքում է հայտնվել մզկիթի պատին «FEMEN» գրելու համար, որտեղ այդ պահին ընթանում էր սալաֆիթների զանգվածային հավաքը:
Թունիսի ոստիկանությունը վստահեցնում է, որ այդկերպ իրենք սկանդալային հայտնի ֆեմինիստուհուն փրկել են իսլամիստների կատաղությունից: Սակայն մի քանի ամիս առաջ հանուն Ամինայի «թոփլես ջիհադ» հայտարարած կանանց միջազգային FEMEN կազմակերպությունում պնդում են, որ աղջկան ապօրինաբար են պահում բանտում:
FEMEN-ի պաշտոնական կայքում նշված է, որ Ամինա Թայլորը պետք է դատական պատասխանատվության ենթարկվի վանդալիզմի մեղադրանքով, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Ամինան ձերբակալվել էր երկրի նախագահ Մոնսեֆ Մարզուկիի գլխավորած «Կոնգրես հանուն հանրապետության» կուսակցության փակ նիստին ներխուժելու փորձի ժամանակ:
Հաղորդվել էր, որ Թունիսում իսլամիստների առաջնորդի հրամանագրով Ամինա Թայլերը դատապարտվել էր մահվան՝ Facebook-ում կիսամերկ լուսանկարի համար:
































