Օրերս բանակում հերթական միջադեպն է գրանցվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Մարտունու զորամասում պայմանագրային ու ժամկետային զինծառայողների միջեւ միջադեպ է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցներով, սակայն, բարեբախտաբար տուժողներ չեն եղել:
NEWS.am-ին հասած տեղեկության համաձայն, ժամկետային զինծառայողը, որը Արտաշատի քրեական հեղինակություն կծան Միշայի թոռն է՝ Միշա Խուդավերդյանը, վրդովվել է, որ պայմանագրային ծառայող Կամո Ավագյանը հերթապահության ժամանակ մաքրություն չպահպանելու վերաբերյալ զեկուցագիր է գրել հրամանատարին եւ որոշել հաշվեհարդար տեսնել: Իրեն ամրակցված ավտոմատից կրակոցներ է արձակել Կամո Ավագյանի եւ մեկ այլ զինվորի ուղղությամբ:
Դեպքի կապակցությամբ փորձեցինք մանմրամսներ ճշտել Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունից: Լրատվականի պատասխանատու ավագ սպա Մերի Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարուցվել է քրեական գործ քրօրի 34-104 հոդվածի 1-ին մասով (Սպանության փորձ): Միշա Խուդավերդյանը կալանավորված է:




























