Բրիտանական գահի ժառանգորդ, արքայազն Չարլզը մասնավոր այցով Հայաստան կժամանի մայիսի 28-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Լոնդոնի իր աղբյուրները:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից գործակալությանը հայտնեցին, որ իրենք պաշտոնապես որեւէ տեղեկություն չունեն այդ այցի մասին:
Նշենք, որ մինչ օրս բրիտանական արքայական ընտանիքի ոչ մի ներկայացուցիչ չի այցելել Հայաստան:




























