Համաձայն Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2012 թվականի մայիսի 25-ի հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա օրինակելի պլանների»` մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը:
Հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն «Վերջին դասի» միջոցառումներ:



























