Գաբրիել Սունդուկյանի անվան պետական թատրոնի դերասան, «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների մի շարք սերիալներում («Որոգայթ», «Խաղից դուրս», «Եզրագծից այն կողմ») խաղացող Սամվել Փիլոյանը օրեր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից եւ այժմ տանն է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանն ասաց, որ հիվանդանոց էր տեղափոխվել սրտամկանի ինֆարկտով, մայիսի 19-ին դուրս է գրվել հիվանդանոցից, այնտեղ մնացել է մոտ մեկ շաբաթ: Դերասանն ասաց, որ այժմ իր վիճակը լավ է, քայլում է, բայց դեռ բժիշկների հսկողության տակ է: Նա նշեց, որ մինչ այդ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ չի ունեցել:

Դերասանն այժմ որեւէ առաջարկ չի ստացել հեռուստատեսություններից, սպասում է` «Արմենիայից» առաջարկ լինի եւ վերադառնա եթեր: Իսկ հունիսի 8-ին ներկայացում ունի  Գաբրիել Սունդուկյանի անվան պետական թատրոնում, եթե լավ զգա, կխաղա: