Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին Շինուհայրի մոտով կշրջանցի Գորիս քաղաքը; Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը՝ վկայակոչելով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության գրավոր պատասխանը: Հ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ ճանապարհը կանցնի Սիսիանով՝ գործող Մ-2 մայրուղով:

Ճանապարհի վերջնական պատկերը պարզ կլինի 2014 թ, երբ նախագծային աշխատանքները կավարտվեն: