Հայաստանում բույսերում պեստիցիդների առկայությունն ստուգելու տեխնիկական նոր կարգ է մշակվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց մասնավոր լաբորատորիաներից մեկի ներկայացուցիչը: «Ներկայումս հանրապետությունում թարմ բանջարեղենը երկու պրեպարատի մասով է ստուգվում` հեքսաքլորցիկլոհեքսանի եւ ԴԴՏ-ի, որոնք արգելված են: Սակայն կան մոտ 300 թույլատրված պեստիցիդներ, որոնց մասով ստուգումներ չեն կատարվում: Խնդիրը կարեւոր է, սակայն իրավական առումով դեռեւս կարգավորված չէ: Դրան էլ ուղղված է լինելու նոր կարգը»,-նշեց փորձագետը:
Ներկայումս նախագիծը ներկայացված է շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը: Ակնկալվում է, որ այն կընդունվի որպես կառավարության որոշում:




























