Խոտաբույսերից թեյի արտադրությունում օգտագործվում է Հայաստանի ռեսուրսների 5 տոկոսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բիո ունիվերսալ» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Սահակյանը: Ընկերությունն խոտաբույսերից թեյ է արտադրում «Մանանա» անվանումով եւ ամբողջությամբ աշխատում է արտաքին շուկայի համար (հիմնականում ռուսական եւ ամերիկյան):
«Այն մի քանի ընկերությունները, որոնք հիմա աշխատում են Հայաստանի տարածքում, օգտագործում են Հայաստանի տարածքում առկա ռեսուրսների չնչին մասը: Կոնկրետ գնահատականներ ես չունեմ, բայց կարծում եմ, որ բոլորս միասին օգտագործում ենք ռեսուրսների 5 տոկոսից էլ քիչը: Մեր արտադրությունն էլ գործում է միայն 10-15 տոկոսով: Նախատեսում ենք ընդլայնել մեր ներկայությունն ԱՄՆ շուկայում»,-հայտարարել է Սահակյանը:




























