Վրաստանում ավտովթարից զոհված ամերիկաբնակ հայ զույգի ընտանիքները հայտնել են հուղարկավորության ամսաթիվը:
«Asbarez»-ը հաղորդում է, որ Ալեն Եկիկյանի եւ Սոսե Թոմասյան-Եկիկյանի հոգեհանգիստը կկայանա մայիսի 25-ի առավոտյան` Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի Սուրբ Մարիամ առաքելական եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդ Հիլզ թաղամասի «Ֆորեստ Լաուն» գերեզմանատանը:
Սոսեի եւ Ալենի ժառանգության հիմնադրամը կշարունակի նրանց աշխատանքը նոր եւ առկա ծրագրերով, որոնք ուղղված են Հայաստանի եւ սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանը։




























