Մոսկվայի կենտրոնում սպանվել է զգոսաշրջային ընկերության գրասենյակի աշխատակցուհին: Կնոջը դանակի տասնյակ հարվածներ են հասցրել:
Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի տվյալների` գիշերը ոստիկանություն է դիմել 34-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ Հաշեկի փողոցի №9 հասցեում գտնվող զբոսաշրջային գործակալության գրասենյակում աշխատող իր քաղաքացիական կնոջը սպանված վիճակում է գտել, հայտնում է gazeta.ru-ն:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները կոտրել են գրասենյակի ներսից փակ դուռը եւ հայտնաբերել սպանվածի մարմինը: Աղբյուրը նշել է, որ փորձագետները մարմնի վրա հայտնաբերել են գլխի վնասվածք, ինչպես նաեւ դանակով հասցված տասը վերք: Ըստ բժիշկների` կինը մահացել է մայիսի 22-ի ցերեկը:




























