Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը քննիչներին հայտնել է, որ պաշտպանության նախարարության գույքն իջեցված գներով իրացնելու վերաբերյալ իր ստորագրած հրամանների դիմաց գումար չի ստացել: Քննիչների հարցերի մեծ մասին նա պատասխանել է. «Չգիտեմ», «Չեմ կարող բացատրել», «Չեմ հիշում»: Հարցաքննութան արձանագրությունը հայտնվել է  «Ռոսբալտի» տրամադրության տակ:

Արձանագրությունից երեւում է, որ քննիչները Սերդյուկովին բավական անհարմար հարցեր են տվել: Նրանց հետաքրքրել է, թե  «ում կողմից են ներկայացվել» ստորագրման ենթակա փաստաթղթերը: «Բացատրել չեմ կարող, չեմ հիշում»: Քննիչները կասկածում են, որ այդ փաստաթղթերի մեծ մասը փոխանցել է Եվգենիա Վասիլեւան: Այնուհետեւ հարցրել են` Սերդյուկո՞վն էր ստորագրել փաստաթղթերը, հաշվի առնելով, որ նախարարը դրանք ստորագրել էր ոչ աշխատանքային օրը: Սերդյուկովը հակիրճ է. «Չի բացառվում»:
Հետեւել է եւս մեկ պատասխան. «Ես ծանոթացա ինձ ներկայացված փաստաթղթերին: Դրանց վերջում դրված ստորագրությունը նման է իմ ստորագրությանը»:

Սակայն ամենակիրառական պատասխանն է`  «Ոչ, չեմ իմացել»: Այդպես  Սերդյուկովը պատասխանել է  բոոր այն հարցերին, թե իմացել է արդյոք անշարժ գույքի օբյեկտների իրական արժեքը, ում է բաժին հասել շահույթը եւ այլն: Վերջում քննիչներն ուղղակի հարցրել են. «Ստացե՞լ եք դուք արդյոք գումարային որեւէ փոխհատուցում տվյալ փաստաթղթերը ստորագրելու համար: «Ոչ», - պատասխանել է Սերդյուկովը: