Գյուղատնտեսության ապահովագրությունն առայժմ Հայաստանում նպատակահարմար չէ կիրառել: Այդ մասին այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նման եզրակացության կառավարության ղեկավարը եկել է Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքների ղեկավարների ու գյուղացիների հետ քննարկումներից հետո: Ապահովագրության դեպքում գյուղացիները պարտավորություն պետք է ստանձնեն ամեն ամիս կատարել վճարներ, իսկ նման ֆինանսական հնարավորություն չունեն: Բացի այդ՝ ապահովագրությունը ծախսատար է, արդյունավետ կլինի, եթե ողջ հանրապետության տարածքով ներդրվի: