Մայիսի 22-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մեղրուտ թաղամասում այրվում է տնակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրուտ թաղամասի չբնակեցված տնակ-մառանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.25-ին, մարվել` 18.45-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (24 քմ):




























