Հայաստանի անրապետության մշակույթի նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունն այսօր՝ մայիսի 23-ին որոշեց Ռուբեն Մուրադյանի բանակից տարկետման ժամկետը երկարաձգել մինչեւ 2015 թ. (նախկինում նա ստացել էր տարկետում մինչեւ 2013 թ.):

Ռ. Մուրադյանը Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի առաջատար մենակատարն է: Օպերային թատրոնում ռուս ականավոր բալետմայստեր Յ. Գրիգարովիչի կողմից բեմադրված «Սպարտակ» բալետում նրան վստահվել է գլխավոր դերը: