Այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 6 շենքի 2-րդ հարկի պատշգամբում երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կտրել են ճաղավանդակները եւ Մոլդովական թիվ 4/2 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ՝ մեկ տարեկան Ա. Հակոբյանին անվնաս հանձնել ծնողներին: