76 կողմ, 41 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ մաիսի 23-ին հավանության արժանացրեց ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը;
Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության անունից Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ծրագրին, ու դա բխում է իրենց պատգամավորների նախորդ ելույթներից;
Ծրագրին դեմ քվեարկեցին նաեւ ՀՅԴ-ն, Ժառանգությունը, ՀԱԿ-ը, կողմ էին՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
Իր եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ 5 տարի ընդդիմադիր է եղել, ու իր մաշկի վրա է զգացել ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանի հայտարարություններն իշխանությունների ցինիզմի ու լկտիության մասին:
Լեւոն Զուրաբյանը հակադարձեց, որ այսուհետ էլ նյարդայնացնելու են իշխանություններին՝ գողությունների, չարաշահումների վերաբերյալ քննադատություններով:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու ծրագրին, քանի որ վարչապետը խոսք է տվել անդրադառնալ իր ընտրատարածքի խնդիրներին:




























