Մայիսի 24-26-ին Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա թայվանա-հայկական առաջին բժշկական գիտաժողովը՝ թայվանահայկական առաջին բիզնես ֆորումի հետ համատեղ:

Գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 24-ին, ժամը 9:30-ին, ԵՊԲՀ նիստերի դահլիճում:

Գիտաժողովին կմասնակցեն Չինաստանի բժշկական համալսարանի հիվանդանոցի երեխաների հիվանդանոցի ղեկավար, պրոֆեսոր Պենգ Չինգ-Տիենը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Քրմոյանը, ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար, Հայաստանի հեմատոլոգիայի եւ օնկոլոգիայի ասոցիացիայի նախագահ, դոցենտ Ս. Դանիելյանը, չինական, թայվանական, հայկական ընկերությունների ներկայացուցիչներ եւ բժիշկներ: