«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 23-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 414.56 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,36  կետով կամ 0.09%-ով;

Բորսայում այսօր վաճառվել է 7 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը գտնվում է 413-417 դրամ միջակայքում, թեեւ միջակայքի որոշ ընդլայնումը վկայում է փոխարժեքի նկատմամբ անորոշ սպասումների մասին:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր մի փոքր ամրապնդվել է եվրոյի նկատմամբ, սակայն կտրուկ թուլացել է իենի նկատմամբ: Եվրոն այսօր սակարկվել է առավելագույնը 1.2880 դոլարով: ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային բանկի ղեկավար Բեն Բեռնանկեն հայտարարել է, որ առաջիկայում կկրճատեն ակտիվների գնման ծրագրերը; Այդ հայտարարությունը նպաստում է դոլարի ամրապնդմանը, սակայն եվրոյին օժանդակել է մայիսի վերաբերյալ դրական վիճակագրական տվյաների հրապարակումը:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.2280 ռուբլի: Դոլարը թուլացել է  ռուբլու նկատմամբ: