Եվրամիության եւ Միասնական մաքսային միության ստանդարտների համակարգը Հայաստանի համար ընտրության անհրաժեշտություն կստեղծի: Այս մասին NEWS.am-ին ասաց Միասնական տնտեսական հանձնաժողովի հավատարմագրման եւ տեխնիկական կարգավորման դեպարտամենտի տնօրեն Վասիլի Բոյցովը:  Հարցին անդրադարձ կլինեի մայիսի 24-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում:

Մայիսի 23-ին պատվիրակությունն այցելել է Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտ եւ ծանոթացնել նրա ստորաբաժանումների, լաբորատորիաների գործունեությունը:

Եվրոպական եւ Միասնական մաքսային միության չափանիշների եւ դիրեկտիվների միջեւ  սկզբունքային տրաբերությունն այնքան մեծ չէ, սակայն  մի ստանդարտով սերտիֆիկացված արտադրանքը պետք է լրացուցիչ ստուգում անցնի մյուսով: «Այդ իսկ պատճառով, եթե Հայաստանն սկսի  իր ստանդարտացման համակարգը կառուցել Եվրամիության մոդելի հիման վրա, ապա հայկական ապրանքը, հատելով մաքսային միությունը, պետք է լրացուցիչ ստուգում անցնի մեր ստանդարտներին համապատասխան: Հարցը նրանում է, թե  հայկական կողմին որքանով է ձեռնտու այդքան ջանքեր գործադրել»,-նշեց Բոյցովը: