Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայիս նախագահ Վանո Մերաբիշվիլիի ձերբակալությունը երկրում ոչ մի առանձնահատուկ բողոքի արձագանք չի առաջացնի, հատկապես եթե նրա մեղքն ապացուցվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զեկույցում ասաց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Ռոնդելին:
Նրա խոսքով, եթե ապացուցվի, որ Վրաստանի ներկայիս նախագահ Սահակաշվիլիի զինակից Վանո Մերաբիշվիլին մեղավոր չէ հանցագործության մեջ, ապա դա մարդկանց մոտ համապատասխան արձագանք կառաջացնի. «Եթե հետագա գործընթացները ցույց տան, որ այդ հանգամանքը քաղաքական դրդապատճառ ունի, ապա, անկասկած, այն վատ արձագանք կունենա, իսկ եթե ամեն ինչ օրինական է, ապա ինչու պետք է բողոք լինի»,-նշեց Ալեքսանդր Ռոնդելին:
Ինչ վերաբերում է հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, քաղաքագետն ընդգծեց, որ առայժմ վաղ է ինչ-որ կանխատեսումներ անել, հատկապես որ ընդդիմադիր թեկնածուն դեռ հայտնի չէ: Սակայն կառավարող «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մերգվելաշվիլի հաղթանկի մեծ հնարավորություն ունի:
Նշենք, որ Վանո Մերաբիշվիլին մեղադրվում է կոռուպցիոն գործունեության, ծառայողական լիազորությունների չարաշահման եւ պետական միջոցների չարաշահման մեջ:




























