Փետրվարի 27-ին Չիլիի ափերի մոտ 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, որի արդյունքում նվազագույնը զոհվել է 47 մարդ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Միշել Բաչելետը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Ներկա պահին չի աշխատում մայրաքաղաք Սանտյագոյի միջազգային օդանավակայանը, բոլոր չվերթները հետաձգվել են: Կան ավերածություններ, վնասված է հեռախոսային կապը, ընդհատվել է էլետրամատակարարումը:

Ինտերնետը սահմանափակ ծավալներով է հասանելի: Դեռեւս ամբողջությամբ չի որոշվել վնասի չափը:

Հիշեցնենք, որ ստորգետնյա ցնցումները եղել են Սանտյագոյից 320 կմ դեպի հյուսիս: Էպիկենտրոնը գտնվել է մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Կոնսեպսիոնի մոտակայքում, որտեղ ապրում է 400 հազար մարդ: