Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում վաշտով սպային ծեծելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ապրիլի 13-ին գործը ուղարկվել է Սյունիքի մարզի դատարան:

Գործի շրջանակներում կա 112 մեղադրյալ, բոլորն էլ ժամկետային զինծառայողներ են: Նրանք են Արթուր Հարությունյանը, Գոռ Աճեմյանը, Սամվել Խաչատրյանը, Գեւորգ Մկրտչյանը, Անդրեաս Ղազարյանը,Նարեկ Սարիբեկյանը, Գեւորգ Մարտիրոսյանը,Գոռ Մադաթյանը, Օնիկ Սեղպոսյանը,Հայկ Սարիբեկյանը,Մարտին Տիգրանյանը: Իսկ սպան գործով տուժող է ճանաչվել, թեեւ զինծառայողների ծնողները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ վերջինս զինվորներին հայհոյել էր:

Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358-րդ 2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պետի նկատմամբ բռնի գործխողություններ կատարելը, որը կատարվելէ  մի խումբ անձանց կողմից:  Այս արարքը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Մեղադրյալներից Օնիկ Սեղպոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարի հսկողությունը, իսկ Հայկ Սարիբեկյանը եւ Մարտին Տիգրանյանը եւս կալանավորված չեն, իսկ մնացած մեղադրյալները կալանքի տակ են;

Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 27-ին: Ըստ մեղադրական եզրակացության` Գեւորգ Մկրտչյանին ,Գոռ Աճեմյանին, Սամվել Խաչատրյանին ,Արթուր Հարությունյանին ,Նարեկ Սարիբեկյանին, Անդրեաս Ղազարյանին,Գեւորգ Մարգարյանին , Գոռ Մադաթյանին, Հայկ Սարիբեկյանին եւ Մարտուն Տիգրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով Թիվ N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն են գործադրել իրենց նկատմամբ պետ հանդիսացող լեյտենանտ Արթուր Մկրտչյանի նկատմամբ` հրել են, վայր գցել գետնին,հարվածել ոտքերով,ինչի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Իսկ  Օնիկ Սեխպոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ընդգրկված լինելով մարտական ներթապահության` դիրքի ավագի պարտականություններում, իր նկատմամբ պետ հանդիսացող Ա.Մկրտչյանի`դիրքի գետնատնակ մտնելուց ոտքի չկանգնելու համար իրեն արված դիտոողության պատճառով անպարկեշտ ձևով ստորացրել է Արթուր Մկրտչյանի պատիվն ու արժանապատվությունը .հայհոյանքներ է տվել և հրել

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում 2012թ հոկտեմբերին մի խումբ զինծառայողներ ծեծել էին սպային: Ըստ տեղեկությունների`վիճաբանությունը սկսվել է նրանից, որ զինծառայողները սպայի հասցեին ինչ-որ բան են խոսել, վերջինս լսել է այդ մասին եւ սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Դրանից հետո զինծառայողները ծեծել են նրան: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 358-րդ հոդվածի հատկանիշներով (Պետի նկատմամբ բռնի գործողությունները կատարելը),սկզբից 4 զինծառայող էր կալանավորվել, սակայն նրանց թիվը հետագայում համալրվեց: