Տաս տարի է՝ փորձում ենք Վրաստանի հետ բանակցել գազի տրանզիտային գնի նվազման ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում գազի սակագնի վերաբերյալ քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ հայաստան մատակարարվող գազի համար Վրաստանը, որպես տրանզիտային երկիր, վերցնում է գազի 10%-ը:

Նախարարի ներկայացմամբ՝ Վրաստանի տարածքով անցնում է 300 կմ երկարությամբ տրանզիտային խողովակաշար, որի սպասարկումը որոշակի ծախսեր է պահանջում: «Իրենք էլ վերցնում են տրանզիտային գնի անալոգներ այլ երկրների հետ համեմատած: Մեր դեպքում այդ 10%-ը բարձր գին չէ, բայց ցածր էլ չէ»,- ասաց Ա. Մովսիսյանը: