ՀՀԿ գրասենյակի առջեւ,  այսօր` մայիսի 23-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում, կրկին հավաքվել էին Բուզանդի փողոցի բնակիչները:  Նրանք պահանջում են իրենց բնակարանները կամ վերջնական պատասխան, որ կառավարությունը չի կարող խնդրին լուծում տալ, որ այլ երկրներից ապաստան խնդրեն:

Բնակիչները նաեւ դժգոհում էին, որ իրենց բնակարաններից վտարել են եւ այնտեղ կառուցված Հյուսիսային պողոտայի շենքերի բնակարաններն աստղերին նվերներ են անում, այնինչ` իրենք տուն չունեն:

Նրանց դեռեւս ոչ մի ՀՀԿ-ական գործիչ չի մոտեցել: