«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները պարտքի դիմաց տիրացել են «Էրեբունի» միավորման շենքին, որը պատկանում է  գործարար Փայլակ Հայրապետյանին: Շենքում կար քարի, տրիկոտաժի, ադամանդի արտադրամասեր: Ընդհանուր առմամբ՝ 10 միլիոն դոլարի գույք է բռնագրավվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ գույքը բռնագրավվել են  1,8 միլիոն դոլարի դիմաց:

Փայլակ Հայրապետյանը դիմում է  գրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: «Ես իրավական ճանապարհով եմ փորձում խնդրին լուծում տալ: Չեմ ուզում դիմել որեւէ մեկին, խնամի բան խառնել»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը:

Ավելի վաղ խոսելով դատական գործի նախապատմությունից` Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ 2009 թ էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվում 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Հանդիպման հիմքում եղել է  Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Խորհրդակցությանը ներկա են եղել  նաեւ վարչապետը։ «Այդ օրը գործարարներից Աշոտ Սուքիասյանը, ով  «Ձորագյուղ» ԱԿ նախագահն էր, ներկա գործարարներին հավաստիացրեց, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան եւ ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Ավելին`Սուքիասյանը ծրարով բերեց իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումքը, եւ գործարարները հավանություն տվեցին: Բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում պահանջեց՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար: Ես, լինելով բոլորից ավելի տարիքով եւ լինելով հայրենասեր, առաջարկեցի գրավադրել իմ ունեցվածքը»,–  մանրամասներ էր Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ համաձայնության գալուց հետո գրավադրում է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլար տալիս Սուքիասյանին:  Ընթացքում նա վերցված գումարներով, որ աշխատանք է իրականացրել, ոչ գումարն է  վերադարձրել: Դատական գործ է սկսվել, որի ընթացքում Հայրապետյանները կորցրել է իրենց ընտանիքին պատկանող «Հայաստան» հանրախանութի մի մասը:

Լուսանկարը՝ «Հրապարակի»