ՀՀ կառավարությունը երեկ որոշակի առաջարկություններով հանդերձ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է էապես վերափոխել ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլուխը, որով նախատեսված են սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաեւ համապատասխան լրացումներ կատարել Օրենսգրքի «Քրեական պատասխանատվությունից ազատելըվաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով» վերտառությամբ 75-րդ հոդվածում։ Այս մասին գրում է «Հայացք» թերթը եւ հավելում. «Օրենսդրական նախաձեռնությունն ոււղղված է ինչպես կանխարգելելու անձի սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները, այնպես էլ խստացնելու այդ հանցագործությունների համար նախատեսված պատժատեսակները։ Առավել լուրջ փոփոխություններ են առաջարկվում անչափահասների նկատմամբ կատարվող նման բնույթի հանցագործությունների պատիժները խստացնելու ուղղությամբ»,- գրում է «Հայացքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):