Մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 09:30-ի սահմաններում Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ախթալա քաղաքի կամրջի մոտ, բախվել են Բագրատաշեն գյուղի բնակիչ 23-ամյա Անդրանիկ Բասմաճյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի՝ 50 VS 050 համարանիշի եւ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Nissan Tiida»-ի ուղեւորներ Զոհրաբ Գեւորգյանը, Ռոբերտ Գիլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն, Դավիթ Հարությունյանը տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ «Volkswagen Golf»-ի վարորդ Ա. Բասմաճյանը՝ Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ՝ պարզելու «Nissan»-ի վարորդի ինքնությունը: