Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Լոռու մարզային վարչությունների, Վանաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 23-ին, ժամը 17.35-ին քննչական բաժին է ներկայացել 25-ամյա Նարեկ Օ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 13-ից հետախուզվում էր խարդախության եւ կողոպուտի մեղադրանքով:
Նարեկ Օ.-ն ձերբակալված է եւ գտնվում է Վանաձորի բաժնի ՁՊՎ-ում:




























