«Եվրոթերմ» ՓԲԸ-ն արտադրության ընդլայնման համար միջազգային վարկավորում է ներգրավել: Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ վարկային համաձայնագիրը կնքվել է 2,5 մլն դոլարի չափով, իսկ Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (BSTDB) հետ` 2,05 մլն եվրոյի չափով: Ընկերությունը ծրագրում է ընդլայնել արտադրությունը եւ ավելի շատ մրգեր ու բանջարեղեն գնել, մասնավորապես Արմավիրի եւ Կոտայքի մարզի ֆերմերներից:
Ընկերությունը նաեւ զարգացնելու է սեփական այգիները, այս տարի տնկվել է մոտ 18 հազար խնձորի սածիլ:
Բացի վարկավորումից, IFC-ն ընկերությանը նաեւ խորհրդատվություններ է տալու արտադրանքի անվտանգության ռիսկերի վերահսկման համակարգը պահպանելու համար: Վարկը տրվել է 7 տարով շուկայականից հարմար պայմաններով:




























