Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) եւ Միջազգային էներգետիկ կորպորացիան 25 միլիոն դոլլարի վարկային համաձայնագիր են կնքել՝ Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման համար:
Նշենք, որ Միջազգային էներգետիկ կորպորացիան մտնում է «ՌուսՀիդրո» խմբի մեջ, որին պատկանում է նաեւ Սեւան-Հրազդան կասկադը:
Ասիական զարգացման բանկի պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Հայաստանի ծերացող ՀԷԿ-երը նոր կյանք են ստանում ԱԶԲ-ի մասնավոր հատվածին տրվող վարկերի շնորհիվ» հոդվածում նշված է, որ 1930-60 թվականաններին կառուցված Սեւան-Հրազդան համակարգը պետք է վերակառուցվի՝ շահագործման ժամկետը երկարացնելու եւ մեծ վթարների ռիսկը նվազեցնելու համար:
Նշվել է, որ ԱԶԲ վարկը կմեծացնի Հայաստանի մասնավոր հատվածի վստահությունը՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայում ներդրումներ անելու համար;
2013թ. հունվարին հաղորդվել էր, որ «ՌուսՀիդրոն» դաձել է ՎԶԵԲ-ի 25 մլն դոլարի վարկի երաշխավորը, որը նույնպես ներգրավվելու է Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի արդիականացմանը:
«ՌուսՀիդրոն» Սեւան-Հրազդան կասկադը ձեռք է բերել 2011 թ..՝ ռուսական մեկ այլ ընկերությունից՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից:
Սեւան-Հրազդան կասկադն ունի Հրազդան գետի վրա տեղակայված 7 ճյուղավորված հիդրոէլեկտրակայան: Կայանների վրա տեղադրված է 561 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 21 հիդրոագրեգատ; Կասկադի կայանների միջին տարեկան արտադրանքը 501 մլն կՎտ/ժ է, ինչը կազմում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 9-10%-ը:



























