Լոնդոնի հյուսիսում ձերբակալել են զինվոր Լի Ռիգբիի սպանության գործով հերթական կասկածյալին: 22-ամյա երիտասարդին մեղադրում են սպանության նպատակով հանցավոր գործակցության մեջ: Սա այս գործով արդեն 9-րդ ձերբակալությունն է: Ռիգբիին սպանել էին մայիսի 22-ին, Լոնդոնի Վուլվիչի շրջանում:

Նոր կասկածյալը, ում անունը չի հրապարակվում, կմնա կալանքի տակ: Դրանից մեկ օր առաջ ոստիկանությունը նույն գործի շրջանակներում երեք մարդու էր ձերբակալել՝ 24, 28 եւ 21 տարեկան: Նրանք երեքն էլ գրավի դիմաց ազատ են արձակվել, գրում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ գրավով ազատ էր արձակվել եւս մեկ կասկածյալ (29 տարեկան):

Զինվորի սպանության գործով հիմնական գործող անձինք 28-ամյա Մայքլ Ադեբոլաջոն եւ 22-ամյա  Մայքլ Ադեբովեյլն են: Նրանք ձերբակալման ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել եւ այժմ գտնվում են հիվանդանոցում:

Թագավորական գնդի թմբուկահար Ռիգբիի սպանությունն իշխանությունները գնահատում են որպես ահաբեկչություն:

Անհանգիստ գիշեր Լոնդոնում. զինվորի դաժան սպանությունն ահաբեկչություն են անվանել