Ճապոնական Panasonic կորպորացիան առաջիկա երեք տարում կրճատել մոտ հինգ հազար աշխատակիցների, հայտնել է ընկերության նախագահ Կազուհիրո Ցուգան:

Կրճատումները լինելու են ստորաբաժանումներում, որոնք պահեստամասեր են թողարկում մեքենաների համար արդյունաբերական սարքավորումներ են արտադրում: Հենց այդ ստորաբաժանումներում են կենտրոնացած Panasonic-ի երրորդ մասը: Ընդամենը կորպորացիայում աշխատում է մոտ 294 հազար մարդ:

Շնորհիվ անձնակազմի կրճատման Panasonic-ը ծրագրում է կրճատել կորուստներն ու ավելացնել եկամտաբերությունը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

Ապրիլի կեսերին հայտնի էր դարձել, որ ֆինանսական վատ արդյունքների պատճառով Panasonic-ը ծրագրում է կրկնակի կճատել ղեկավարության աշխատավարձերը: Panasonic-ը, ինչպես եւ ճապոնական Sony-ն եւ Sharp-ը հայտնվել են ծանր ֆինանսական դրության մեջ: