Թունիսի դատարանը FEMEN-ի ակտիվիստուհի Ամինա Թայլերին մեղավոր է ճանաչել «հրավտանգ կամ պայթուցիկ նյութերի» պահման մեջ եւ նրան տուգանել 182 դոլարով: Սակայն 18-ամյա աղջիկը մնալու է կալանքի տակ, քանի որ նրան ավելի ծանր մեղադրանքներ էլ են առաջադրվել` գերեզմանների պղծում եւ հանրային կարգի նկատմամբ ոտնձգություն:
Այդ հոդվածներով առայժմ վճիռ չի կայացվել, հայտնում է NEWSru.com-ը:
Ամինա Թայլերը ձերբակալվել է մայիսի 19-ին Կայրուան քաղաքում, որտեղ պետք է կայանար արմատական իսլամական «Անսար աշ-Շարիա» շարժման կոնգրեսը: Նա կիսամերկ կացիա էր արել, եւ ձերբակալության պահին պղպեղային բալոն էին գտել Թայլերի մոտից:
Մայիսի 30-ին մի խումբ ակտիվիստուհիներ բողոքի ակցիա էին արել Կայրուանի մզկիթի մոտ, բոլորին ձերբակալել էր ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ 2013թ. մարտին Թայլերն ինտերնետում լուսանկարներ էր դրել, որտեղ մերկ էր պատկերված, իսկ կրծքին գրված էր. «Իմ մարմինը պատկանում է բացառապես ինձ եւ որեւէ մեկի պատիվը չի ներկայացնում»: Դրանից հետո իսմալական առաջնորդները նրան մահապատժի ենթարկելու որոշում են կայացրել:




























