Ղրղըզստանի Իսսիկ-Կուլի մարզի Ջետա-Օղուզական շրջանում արտակարգ դրություն է մտցվել ընթացող զանգվածային անկարգությունների պատճառով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Ըստ փաստաթղթի, մայիսի 31-ից հունիսի 10-ը շրջանի տարածքում պարետային ժամ է մտցվելու երեկոյան ժամը 21-ից մինչեւ ժամը 6-ը: ՆԳ փոխնախարար Բակտիբեկ Ժուսուբալիեւը նշանակվել է պարետ:

Ինչպես հայտնել են բնակչությանը, այդ միջոցներն ընդունվել են «քաղաքացիների անվտանգության շահերից ելնելով եւ իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար»:

Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել են Ղրղըզստանի խոշորագույն ոսկու հանքում` «Կումտոր»-ում մայիսի 30-ին: Ցուցարարները նախօրեին գրավել էին «Տամգա» հենակետը եւ հոսանքազրկել  հանքը: Զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է:

Անկարգություններ Ղրղըզստանի ոսկու խոշորագույն հանքում