Իտալիայում գործազրկությունը պատմականորեն առավելագույն մակարդակի է հասել: Ազգային վիճակագրական Istat ինստիտուտի ուրբաթ օրը հրապարակած տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այն կազմել է աշխատունակ բնակչության 12,8%-ը:
Այս պահի դրությամբ Ապենիններում 3,3 մլն գործազուրկ կա, այսինքն՝ 2012թ. առաջին եռամսյակի համեմատ 1,8%-ով ավելի:
Istat-ի տվյալով՝ սա Իտալիայում գործազրկության բարձրագույն աստիճանն է 1977թ.-ից ի վեր, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Փորձագետներին հատկապես մտահոգում են երիտասարդների զբաղվածության մակարդակի տվյալները: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ապենիններում 15- 24 տարեկանների շրջանում եւս զբաղվածության մակարդակը բացասական ռեկորդի է հասել՝ կազմելով 41,9%:



























