Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հավանություն է տվել Հունաստանին նոր՝ մոտ 1,74 մլրդ եվրոյի կամ 2,26 միլիարդ դոլարի վարկ տրամադրելուն: Այդ մասին հայտնել են ԱՄՀ-ի գլխավոր գրասենյակից:

Վարկ տրամադրելու մասին որոշումը կայացրել է ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը` Հունաստանի կողմից հակագնաժամային աջակցության ծրագրի իրականացման հերթական՝ երրորդ  վերանայումից հետո: Աթենքն ԱՄՀ-իցստացել է  6,57 միլիարդ  եվրո կամ 8,55 միլիարդ դոլար վարկային օգնություն, հայտնում է vesti.ru-ն:

 Հիմնադրամում նշել են, որ գոհ են ֆինանսական ճգնաժամից դուրս գալու՝ Հունաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցներից, գրում է gazeta.ru-ն:

Ծրագիրն իրականացվում է եվրագոտու երկրների հետ համատեղ: Նախատեսվում է Հունաստանին տրամադրել շուրջ 173 միլիարդ եվրո` չորս տարվա ընթացքում: