Ամերիկացի աճպարար Քրիս Էնջելը նոր` մահացու վտանգավոր հնարք է ներկայացրել: Նա ազատվել է կապանքներից հենց ալիգատորներով լի ջրամաբարի վրա, հաղորդում է  «Ռոսիա 24»-ը:

Աճպարարին գլխիվայր կախել են ճոպաններից ջրավազանի վրա,  որտեղ կոկորդիլոսներ են բուծում: Տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապել են` նախապես պատելով ցլի արյամբ` ալիգատորներին գրգռելու համար:

Ինչպես եւ սպասվում էր, մի քանի վայրկյանի ընթացքում ջրավազանի բոլոր բնակիչները հավաքվել են նրա մոտ, սակայն դա չի խանգարել Քրիսին ազատվել պարաններից եւ բարեհաջող իջնել գետնին: