Գլենդելում հայազգի փաստաբանը պնդելով, որ իր իրավունքները խախտել են, երբ իր ձերբակալությունից հետո գլենդելցի ոստիկանը սիրավեպ է սկսել իր կնոջ հետ, դիմել է վերաքննիչ դատարան` բողոքարկելով ստորին ատյանի` գործը փակելու մասին որոշումը, հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել 2007թ-ին, երբ փաստաբան Յուսեֆյանի աները փայտով հարձակվել էր նրա վրա, Յուսեֆյանն էլ պաշտպանվել էր` հարվածելով մոմակալով:Այն ժամանակ Գլենդելի ոստիկան Մայքլ Լիսարագան ձերբակալել էր Յուսեֆյանին:
Այդ գիշեր հայցվորի կինը գնացել է Լիսարագայի մոտ եւ նրան թմրանյութեր փոխանցել, որը, նրա խոսքով, գտել էր ամուսնու մեքնայում: Նրա կինն ու Լիսարագան ռոմանտիկ հարաբերությունների մեջ էին գտնվել մի քանի տարի:
Փաստբանների հայտարարության մեջ նշվում է, որ խուզարկու Պետրոս Քմբիկյանը կանխամտածված կերպով թմրանյութերի հետ կապված մեղադրանք է առաջադրել Յուսեֆյանի դեմ: Երդվյալներն արդարացրել էին Յուսեֆյանին, իսկ Լիսարագան հեռացվել էր աշխատանքից:




























