Ամերիկյան Մերիլենդ նահանգում մոտ հազար մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել` աջակցություն հայտնելով ԱՄՆ նախկին զինծառայող Բրեդլի Մենինգին, ով մեղադրվում է հարյուր հազարավոր գաղտնի դիվանագիտական եւ ռազմական փաստաթղթեր WikiLeaks-ին տրամադրելու մեջ:
Հունիսի 3 –ին նա կկանգնի ռազմական դատարանի առջեւ լրտեսության եւ թշնամու հետ հանցակցության մեղադրանքով: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Բալիթիմորից ոչ հեռու գտնվող Ֆորտ Միդ քաղաքում եւ ի պաշտապանություն Մենինգի կարգախոսներ են հնչեցրել: Նրանք կարծիքով` Մենինգի հետ անարդար են վարվում, հաղարդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:WikiLeaks-ի ամերիկյան ինֆորմատորը այս տարվա փետրվարին իրեն մեղավոր էր ճանչել մեղադրանքի 10 կետերով, ոյդ թվում` գաղտնի տեղեկատվության օգտագործման մեջ:




























