Ստամբուլում բողոքի ակցիայի մասնակցող հազարավոր ցուցարարներ մոտեցել են վարչապետի գրասենյակին, եւ նրանց ներկայումս այդ կառույցից 200մ է բաժանում:

Նշենք, որ նախօրեին` հունիսի 1-ին վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը խոստովանել էր, որ ոստիկանությունը ոչ իրավաչափ ուժ է գործադրել  եւ հայտարարել էր, որ այդ կապակցությամբ ՆԳՆ-ն հետաքնություն է իրականացնում:

Հիշեցնենք, որ Ստամբուլի բնակիչները բողոքում էին Թաքսիմ կենտրոնական շրջանում «Գեզի» այգին ոչնչացնելու որոշման դեմ` հրապարակը վերակառուցելու նպատակով: Մայիսի  31-ից ցույցեր էին անցկացվում Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում` Անկարայում: Հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց, կան հարյուրավոր վիրավորներ եւ ձերբակալվածներ: