Թայվանում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուլի քաղաքից 25 կիլոմետր հեռավորության վրա, օջախը` 14,5 կմ խորության վրա, հաղորդում է «Գազետան»:
Զոհերի եւ տուժածների մասին տեղեկատվություն չկա: Ցունամիի սպառնալիքի մասին եւս չի հայտարարվել:




























