Կոլումբիան ՆԱՏՕ-ի հետ համագործակացության համաձայնագիր կկնքի` կազմակերպությանը հետագա անդամակցության հեռանկարով: Այդ մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը:
«Հունիսին ՆԱՏՕ-ն պայմանագիր կստորագրի կոլումբիական կառավարության հետ` սկսելու համար մերձեցման գործընթացը` կազմակերպությանն անդամակցելու հեռանկարով»,-հայտարարել է Սանթոսը:
Պետության ղեկավարն ավելացրել է, որ Կոլումբիան ավելի մասշտաբային մտածելու իրավունք եւ հնարավորություն ունի: «Մենք վախը թողնում ենք ետեւում, մենք ունենք լավագույնը դառնալու պատճառներ. ընդ որում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում»,-նշել է նա:




























