Տեղատարափ անձրեւների հետեւանքով Չեխիայում 19 բնակավայրերում հայտարարվել է ամենաբարձր` վտանգավորության երրորդ աստիճան: Գետերում ջրի մակարդակը բարձրացել է, իսկ տեղատարափ անձրեւներն ավելի են բարդացրել իրավիճակը:

Ջրի մակարդակը բարձրացել է Բլանմիցա, Պոլեչնիցա, Օտավա գետերում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Օդերեւութաբանների կարծիքով` առաջիկա գիշերը վճռական է լինելու. անձրեւների բացկայությունը կկարգավորի իրավիճակը, սակայն վերջին ժամերին Չեսկե-Բուդեյովիցա եւ Սեդլչանի շրչջաններում տեղումների ծավալը կազմել է 40-50մմ, ինչը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: