Ստամբուլում ոստիկանության կողմից բողոքի ցույցը ցրելու ժամանակ առնվազն երկու ցուցարար է զոհվել, հայտարարել է միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:
Բողոքի հուզումներ են տեղի ունեցել նաեւ երկրի մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում` Անկարայում: Սակայն վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցուցարարների պահանջները չեն բավարարվի:
Հիշեցնենք, որ Ստամբուլի բնակիչները բողոքում էին Թաքսիմ կենտրոնական շրջանում «Գեզի» այգին ոչնչացնելու որոշման դեմ` հրապարակը վերակառուցելու նպատակով: Ականատեսները նշում են, որ որոշ կենտրոնական փողոցներ փակված են բարիկադներով: Հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց, կան հարյուրավոր վիրավորներ եւ ձերբակալվածներ:




























